понедельник, 19 мая 2014 г.

ՀՀ էներգետիկա

Մարդկության զարգացմանը համընթաց ավելանում է էներգիաից կախումը: Պետության համար կարևոր մի շարք ճյուղեր ուղակիորեն կախվածություն ունեն էներգիաից և առանց դրա տնտեսությունը չի կարող նյութական արտադրանք տալ : Կենցաղում մարդիկ ուղակի կախվածություն ունեն լույսից և էլեկտրաէներգիաից  : Ինչպես ուրիշ երկրներ այնպես ել ՀՀ -ն առանց էներգիաի  չի կարող զարգանալ :  ՀՀ - ում ստացվող  ամբողջ նյութական արտադրանքը առանց էլեկտրաէներգիաի չի կարող լինել : ՀՀ - ում էլեկտրաէներգիա  ստանում են ՀԷԿ- երից, ՋԷԿ-երից և ԱԷԿ - ներից : ՀԷԿ-երը կառուցվում են մշտական հոսք և թեքություն ունեցող գետերի վրա : ՀԷԿ-երը համեմատաբար քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին , սակայն դրանք ել են ունենում իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ամբարտակներ և ջրամբարներ կառուցելու հետևանքով մեծ քանակությամբ հողային զանգվածներ անցնում են ջրի տակ , խախտվում է տվյալ տարացքի կենդանական կյանքը , իսկ ամբարտակների վթարների պաճաոով ջրհեղեղներ են առաջանում , ՀՀ -ում և մի շարք այլ երկրներում ամենաշատ էլեկտրաէնեգիա ստանում են հենց ՀԷԿ-երց, այն համեմատաբար էժան է : ՀՀ-ում ամենաշատ էլեկտրաէներգիա ստացվում է Հրազդան գետի վրա կառուցվաց Հրազդանի ՀԷԿ-ից  : ՋԷԿ-երը աշխատում են վառելանյութով , վառելիքի այրման հետևանքով առաջանում է էներգիա : Բայց այս եղանակով էներգիա ստանալը բավականաչափ մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին , վառելիքի այրման ընթացքում մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում , ինչը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի և գլոբալ տաքացման : ԱԷԿ - ները աշխատում են ռադիոակտիվ նյութերով ինչպիսին է օրինակ ուրանը : ԱԷԿ-ների դեբքում այն ավելի թանկ է և ավելի շատ է վնաս հասցնում շրջակա միջավայրին: Ռադիոակտիվ արտանետումների հետևանքով վնասվում են ոչ միայն մարդիկ , կենդանիները և բուսական աշխարը այլ նաև մթնոլորտը : Ատոմակայաններում վթարներ պատճաոով ռադիոակտիվ նյութերը հայտնվում են բնության մեջ ճառագայթում հողը ինչի հետևանքով այն դաոնեում է վտանգավուր և ոչ պիտանի : Ճառագայվածությունը մնում է ավելի քան 100 տարի : Ատոմակայաններ ոխբերգական վթարներ են եղել Չերնոբիլում և Չապոնյաում :ՀՀ -ն միակ երկիրնե տարածաշրջանում որը ունի ատոմակայան: Այն ավելի քիչ Էլեկտրաէնելգիա է տալիս քան ՀԷԿ-երը և ՋԷկ-երը: ՀՀ -ն ունի այլընտրանքային էներգիա ստանալու հնարավուրություն , սակայն այդ ոլորտը քիչ է ուսումնասիրված և մեծ ներդրումներ է պահանջում : ՀՀ -ի բնական պայմանները մեծ հնարավորություններ տալիս էներգիա ստանալու համար : Լինելով բարձրադիր երկիր , որտեղ քամիները շատ են կարելի է քամուց ստանալ էներգիա : Բացի քամուց ՀՀ-ի բնական պայմանները թույլ են տալիս արևից ստանալ էներգիա , մեր երկրում բավականին շատ են արևոտ օրերը , արևային էներգիա կարելի է ստանալ արևային մարտկոցների շնորհիվ : ՀՀ -ն շատ մեծ հնարավորություններ ունի ալընտրանքային էներգիա ստանալու հարցում, բայց մեր երկրում ավելի շատ ժամանակ և ներդրումներ , այն նաև անվնաս է մարդկանց և բնության համար , նաև այս միջոցով ՀՀ-ն ավելի անկախ կլինի էլեկտրաէներգի ստացման հարցում : Մենք բոլորս ել կարող ենք խնայել էներգիա ավելի չափավոր օգտագործման միջոցով :

Комментариев нет:

Отправить комментарий